ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Փաշինյանն ու կինը փորձում են Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի». Զարուհի Փոստանջյան
15:10, 28.11.2020 | mamul.am
14865 | 5

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. «Երեկ` 27.11.2020թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է որոշում, որով նախատեսվում է Մոսկվա գործուղել ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ Էդուարդ Հարությունյանին։ Գործուղումը կտևի 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 4-ը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նա օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա մեկնելու վերաբերյալ ոչ մի օրակարգ չի ներկայցրել հանրությանը: Նախատեսվող այցի վերաբերյալ Մոսկվայից նույնպես չկա ոչ մի տեղեկատվություն:
Այն, որ նա կարիք ունի իր Մոսկվա այցի կազմակերպման և անցկացման, որի օրակարգը հայտնի չէ և որի համար հատուկ մարդ է ուղեգրում Մոսկվա, հուշում է նրա ծածուկ նպատակի մասին: Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռազմական դրություն և կան բազմաթիվ վտանգներ թուրքիայի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման:
Հիշեցնեմ` 24.06.2020թ. Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Չմեկնելու պաշտոնական հիմնավորումը հայտարարվեց՝ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը:
ՀՀ իրավապահ մարմիններին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր