ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ներկայում եռակողմ պայմանավորվածությունը հետևողականորեն իրականացվում է»․Պուտին
15:05, 02.12.2020 | mamul.am
4442 | 0

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը հետևողականորեն պահպանվում է։ Այս մասին ՀԱՊԿ ղեկավարների առցանց նիստում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահներ»,- ասել է նա: Պուտինը կարծիք է հայտնել, որ այժմ կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել տուժած բնակիչներին, աջակցել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, կրոնական և մշակութային, պատմական հուշարձանների պաշտպանությանը: Նրա խոսքով՝ քննարկվում է նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր