ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ որևէ անկյուն անտերության մատնված չէ. կապացուցեմ յուրաքանչյուրին». ՏԿԵ նախարար
00:55, 05.12.2020 | mamul.am
4818 | 0

«Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ամբողջությամբ վերահսկելի է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք պարբերաբար լսում տեղեկություններ, որ հատկապես Սյունիքի մարզում սահամաններին մոտ իրավիճակը լարված է, Պապիկյանը պատասխանել է. «Մարդիկ այսօր փորձում են մանիպուլացնել իրավիճակը, շահել քաղաքական դիվիդենտներ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում նոյեմբերի 9-ից սկսած, որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթն ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել մինչ օրս, որևէ բան դրանից դուրս տեղի չի ունեցել»:

Դիտարկմանը, թե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտնում է, թե մարզում «անտերություն է», նույնն են ասում նաև համայնքապետերը, նախարարն ասել է. «Գիտեք, ես չեմ մեկնաբանի Ձեր ասած մարդկանց հայտարարությունները: Հա՛, խոսք է գնում, որ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերը մասնակցում են մեր հայրենիքի պաշտպանությանը, ինչի դա գաղտնի՞ք է, ո՛չ...: Անտերության մասին խոսելը, մեղմ ասած..., չեմ ուզում գնահատական տալ, բայց մարդիկ իրավիճակին չեն տիրապետում: Եթե Սյունիքի մարզում 24 ժամ է՝ մարզպետ չի նշանակվել, նշանակում է, որ անտերությա՞ն է մատնված մարզը: ՀՀ որևէ անկյուն անտերության մատնված չէ, ու յուրաքանչյուրին ես դա կարող եմ ապացուցել անձամբ: ՀՀ որևէ թիզ հող այսօր չի կարող վտանգված լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀՀ որևէ անկյուն անտերության մատված չէ. կապացուցեմ յուրաքանչյուրին». ՏԿԵ նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր