«Այս օրերին Հայաստանի որոշ սահմաններում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, իհարկե, ցավոտ են, և ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից»,- այս մասին այսօրվա տեսաուղերձում նկատեց վարչապետը: «Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պիտի արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով»,- ասաց նա: «Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց դրանք անլուծելի չեն»,- հավաստիացրեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծման շուրջ աշխատանքներ են տարվում: «Պիտի խնդրեմ՝ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն, որ դա իրոք դառնա սահման, ոչ թե ռազմաճակատի գիծ»,- հավելեց նա: |