Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նախկինում թուրքին ծնկի են բերել, իսկ այսօր դու ծնկի ես եկել ալիևների առաջ, ա՛յ հողատու». Շարմազանով
13:30, 05.12.2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հողատու, հերիք է աննպատակ խոսես։
Դու ես 5.000 նահատակների պատասխանատուն։
Դու ես 950.000 հեկտար հայրենիք հանձնել։
Դու ես Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ տվել ադրբեջանցիներին դեպի Նախիջևան։
Դու ես Շուշիի և Հադրութի հանձնման պատճառը։
Դու ես ասել ալիևը կիրթ է։
Դու ես ասել Ադրբեջանը կառուցողական է։
Դու ես ասել «սեփական զրոյական կետից»
բանակցություն սկսելու մասին։
Դու ես զենքը փոխարինել «կլուբնիկով»։
Դո ես СУ-30 գնել առանց հրթիռների։
Դու ես 44 օր խաբել ժողովրդին թե հաղթում ենք։
Դու ես 2,5 տարի քանդել բանակն ու պետությունը։
Դու ես պատերազմ հրահրել քո հիմար «Արցախը Հայաստան է և վերջ» թեզով։
Դու ես մերժել Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
Դու ես կանոնավոր բանակը վեր ածել «էրատո» ջոկատների։
Դու ես բերել պատերազմը և պարտությունը։
Դու պարտության խորհրդանիշ ես և վերջ։
Դու պետք է հեռանաս։
Հ.Գ. Նախկինում թուրքին ծնկի են բերել, իսկ այսօր դու ծնկի ես եկել ալիևների առաջ, այ հողատու»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր