ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ա՛յ, դա է կատաստրոֆան»․ Դավիթ Բաբայան
19:45, 19.12.2020 | mamul.am
20938 | 0

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Արդյոք ցավը մեղմվո՞ւմ է պաշտոն ստանալուց։ Ընդհանրապես կադրային քաղաքականության հիմքում հիմնական շեշտը պրոֆեսիոնալիզմի և բարոյական հատկանիշնմերի հիման վրա պետք է դրվի։ Քաղաքականությունը պետք է հասկանալ իրատեսական։ Մենք վատ առումով նոր իրավիճակում ենք, Արցախից 18 տոկոսն է մնացել, 82 տոկոսը կորցրել են, այդքան զոհեր, փախստականներ, տեղահանվածներ, ավերվածություն, փոփոխությունն անխուսափելի էր։ Արցախում և Հայաստանում փոփոխությունը միայն անհատների մեջ չեմ տեսնում, փոփոխությունը պետք է լինի մտածելակերպի, արժեհամակարգի մեջ։ Եթե գաղափարախոսությունը գաղափարափորությամբ են փոխում, իսկ Արցախում դա, դժբախտաբար, տեղի է ունեցել, դա որևէ լավ բանի չի բերելու։ Ա՛յ, դա է կատաստրոֆան։
Այն, ինչ տեղի ունեցավ հայոց պետականության հետ, նաև այդ արժեհամակարգում տեղի ունեցած մի մասը դարերից եկած, մյուս մասն էլ նոր ձևավորված այդ արատների հետևանք են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր