ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ես անհամբերությամբ էի սպասում այս օրվան»․ Արոնյանը շնորհավորել է հանգուցյալ կնոջը
14:00, 22.12.2020 | mamul.am
10540 | 0

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանգուցյալ կնոջ՝ Արիաննա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի իր էջում․ «Երկար տարիներ սա եղել է այն օրը, որին ես անհամբերությամբ էի սպասում, որպեսզի տեսնեի Արիաննայի ժպիտը, լսեի, թե ինչպես է նա ուրախությամբ ասում՝ «Այսօր իմ ծնունդն է», տեսնեի, թե ինչպես է նա բացում նվերներն ու ստիպում այս օրը հատուկ դարձնել իր համար:

Վերջին տարիներին ես գրեթե չեմ նշել իմ ծննդյան օրը՝ մրցաշարերով, մարզումներով տարված։ Մենք միշտ մեծ տոն էինք կազմակերպում դեկտեմբերի վերջին՝ սկսած Արիաննայի ծննդյան օրվանից, և միշտ թվում էր, որ իմ ծննդյան օրն էլ է: Ես շատ եմ տխրում, որ նա այստեղ չէ։ Սիրելի՛ Արիանա, ես օրհնված եմ Աստծո կողմից, որ նա իմ կյանք է բերել Անիին, ով հարգում և հասկանում է, թե ինչ ես նշանակում ինձ համար այս աշխարհում: Մենք միշտ կհիշենք քեզ այն լավ բաների համար, որ դու թողել ես այս աշխարհում։

Սիրով՝ Լև»,- գրել է Արոնյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր