ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարդիկ չեն կարողանում հարստանալ մեր երկրում․ թևերը քշտած լծվել ենք հայրենիքը վերաշինելու գործին»․ Վահան Քերոբյան
00:20, 08.01.2021 | mamul.am
5041 | 2

Մեր տնտեսության մեջ հետպատերազմական շոկը դեռ երկար կպահպանվի, դա ընդհանուր առմամբ, հոգեբանության փոփոխություն է: Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր կյանքում, որպեսզի կարողանանք վերականգնել մեր հզորությունը և ավելի առաջ գնանք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա հավաստմամբ՝ փոխվել են էկոնոմիկայի նախարարության մոտեցումները. «Օր առաջ տնտեսությունը վերականգնելու նպատակով թևերը քշտած լծվել ենք հայրենիքը վերաշինելու գործին, փորձում ենք լուծել մարդկանց, բիզնեսների խնդիրնրեը և արդեն ունենք առաջին արդյունքները»:

Դիտարկմանը, որ տնտեսագետների կանխատեսմամբ՝ տնտեսական ճգնաժամի խորացումը դեռ առջևում է, Քերոբյանը նշեց, որ տնտեսագետների հետևությունները տեսական դաշտից են. «Իսկ պրակտիկ դաշտում տեսնում ենք այնքան չիրացված հնարավորություններ,որ դրանց մի մասի իրագործումն արդեն շուռ կտա կորը դեպի վերև: Մենք պատրաստվում ենք դրանք իրագործել»:

«Պետք է ստեղծված իրողությունում անել այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն կտան ուղղել մեջքը,- նշեց Քերոբյանը: Նրա գնահատմամբ՝ մեր տնտեսությունը անարդյունավետ է, մարդիկ չեն կարողանում հարստանալ մեր երկրում: «Մեր նպատակներից մեկը, որը առաջիկա 10 տարիներին մեզ կհետապնդի, տնտեսության տոտալ մոդեռնիզացիան է: Հիմա մեր ցանկացած քայլ այդ համատեքստից է բխում, մեր ջանքերը ուղղված են լինելու նրան, որ մեր տնետսության ճյուղերը լինեն հնարավորինս արդյունավետ և մոդեռնիզացված»,- նշել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր