«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից և շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետևաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումը իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հավելել է, որ սպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը։ Մանրամասները՝ տեսանյութում։
|