ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նշանակվեց վարչապետի հետ հանդիպման օր». ժամկետայինների ծնողները դուրս եկան Կառավարության շենքից
15:15, 14.01.2021 | mamul.am
2631 | 0

Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: «Հանդիպեցինք վարչապետի երկու օգնականների՝ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում որևէ քննարկում չեն ունեցել: Միայն նշանակվել է վարչապետի հետ հանդիպման օր: Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն շաբաթ օրը, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ 44 օր պատերազմած իրենց զավակները վերադառնան և ծառայությունը շարունակեն ՀՀ-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր