ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
18:00, 14.01.2021 | mamul.am
2583 | 0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով #TekMilletİkiDevlet («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը:

«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,- գրել է Չավուշօղլուն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր