ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռուս խաղաղապահների համար «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2 000 չափաբաժին է բերվել ԼՂ
10:45, 15.01.2021 | mamul.am
3898 | 0

Ռուս ռազմական բժիշկները սկսել են խաղաղապահների պատվաստումը։ Հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
«Նախօրեին հատուկ ջերմատարաներով «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2 000 չափաբաժին է տեղափոխվել՝ հետագա կիրառման համար:
Պատվաստումն իրականացվելու է 2 փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմը կպատվաստվի 1-ին չափաբաժնով, իսկ փետրվարի 1-21-ը՝ 2-րդ։
Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պատվաստանյութը տեղափոխվել է սառեցված տարբերակով, նախքան օգտագործելն այն հալեցնում են։ Պատվաստվողները լրացուցիչ զննություն են անցնում, եթե հակացուցումներ չկան, ապա պատվաստվում են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր