Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.37, EUR 636.10, RUB 7.13, GBP 736.92
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մաքոլեյ Քալքինը պաշտպանել Է Թրամփին «Տանը մենակ 2»-ից հեռացնելու գաղափարը
18:15, 16.01.2021

Դերասան Մաքոլեյ Քալքինը, ով գլխավոր դեր է խաղացել «Տանը մենակ» և «Տանը մենակ 2» ֆիլմերում, պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ֆիլմի 2-րդ մասից հեռացնելու առաջարկը:
1992թ․-ին ապագա ամերիկացի առաջնորդը էպիզոդիկ դեր է խաղացել հանրահայտ ֆիլմում։ Փոքր դերի ժամանակ Թրամփը գլխավոր հերոսին բացատրում է, թե ինչպես անցնել Plaza հյուրանոցի նախասրահով։
Նյու Յորքի շքեղ Plaza հյուրանոցը, որտեղ ընթացել են նկարահանումներն, այն ժամանակ պատկանում էր Թրամփին։ Նա պայման է ներկայացրել ֆիլմի ռեժիսորին` նկարահանող խումբը կարող է հյուրանոցն օգտագործել միայն այն դեպքում, եթե ինքը հայտնվի կադրում։
Այժմ Թրամփի ընդդիմադիրներն օգտագործում են այս դրվագը՝ ցույց տալու իրենց վերաբերմունքը Թրամփի նկատմամբ:
Այսպիսով, Twitter-ի օգտատերերից մեկը փոփոխված հատված է հրապարակել, որում Թրամփը հյուրանոցի նախասրահում չի երևում։
«Բրավո»,- մեկնաբանել է գլխավոր դերակատարը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր