ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել». Էդմոն Մանրուքյան
22:45, 15.01.2021 | mamul.am
5448 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ վարչապետը գնար հունվարի 11-ին Մոսկվա և հայտարարեր, որ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, և ոչինչ չի ստորագրի, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել, ապա այդ խնդիրն ավելի արագ կլուծվեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Մարուքյանը:

«Փաշինյանը պետք է ասեր՝ մենք մեր պայմանավորվածություններն արել ենք, դուք ձերը չեք անում, և հետևաբար ես այս փաստաթուղթը չեմ ստորագրում, հիմա վերադառնում եմ Հայաստան, երբ կվերադարձնեք ռազմագերիներին, այս երկրորդ հայտարարությունը ես կստորագրեմ: Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել իր մոտ, որովհետև ինքն արդեն այդ պարտության սիմվոլն է....: Էն երկիրը, որը մեր ռազմագերիներին չի տալիս, ի՞նչ երկաթգիծ ենք մենք ունենալու էդ երկրի միջով անցնող, որը մեր ժողովրդի համար լինելու է անվտանգ, երբ մեր ժողովուրդը գիտի, որ իր եղբայրներն ու քույրերը բանտերում են նստած»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել». Էդմոն Մանրուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր