«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վազգեն Մանուկյանի՝ այս օրերի հրապարակային/հանրային/քաղաքական տեքստերը վերաբերելի՞ են իրեն վարչապետի թեկնածու առաջադրած քաղաքական ուժերի կարծիքին կամ գաղափարներին, թե՞ այդ քաղաքական ուժերը պատասխանատու չեն նրա մտքերի, մոտեցումների, լուծումների, այս կամ այն խնդիրների կարգավորման մտահղացումների համար»: |