ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
21:20, 19.01.2021 | mamul.am
4434 | 0

Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։

Գործակալության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ստորերկրյա ջրային պաշարները նորմայից քիչ են, գրում է Ermenihaber-ը։

2020թ․ վերջին ամիսներին Թուրքիայում տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից։ Տեղումների ցածր մակարդակն իր հերթին հանգեցրել է ջրամբարների պաշարների նվազմանը։ Արդյունքում, ըստ ՆԱՍԱ-ի գնահատման, Թուրքիայում երաշտի լուրջ վտանգ է առաջացել։

ՆԱՍԱ-ի վերլուծությունները հիմնված են Gravity Recovery և Climate Experiment Follow On (GRACE-FO) արբանյակներից ստացված տվյալների վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր