ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատի մարզում երեկ արված հայտարարությունները: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Մեր կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, և հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ: Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աբրահամյանը: Ընդ որում, ըստ նրա, դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել Մանուկյանի հայտարարության մի քանի դրվագներ: Առաջին դրվագը վերաբերում է ապստամբության մասին նրա հայտարարություններին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |