ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ․ «Ժողովուրդ»
09:40, 24.02.2021 | mamul.am
3502 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչև այս երբևէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։ Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ Կառավարության անպատասխանատվության հետևանքով է, որ ինքը մինչև այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները և այլն:

Ըստ Մարությանի՝ ինքը, երբ դիմել է Կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։ Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր