ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում
20:18, 22.05.2024 | mamul.am
15476 | 2

Ինչպես հայտնել ենք, ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել:
Այս կապակցությամբ «Մեդիահաբ»-ը գրում է. «Ափսոսանքով ենք ֆիքսում, որ սույն տիկնոջ նմաններն այսօր ԱԺ-ում են, բայց ավելին չենք գրում և առավել ևս չենք գնահատում նրա անցած ուղին։
Ժամանակը ցույց կտա թե՛ իր վաստակը, թե՛ իր անցածը, թե՛ իր հաջողությունները, եթե այդպիսիք լինեն ՔՊ ցուցակում հայտնվելու և Փաշինյանին անվերջ հաճոյանալու կոնտեքստից զատ:
Փոխարենը մեր ընթերցողներին սիրով ներկայացնենք մի տեսանյութ, որը հրապարակվել է այս տարվա ապրիլին սոցիալական հարթակում, այսինքն՝ Լիլիթ Մինասյանի թույլտվությամբ, որը բավարար է ենթադրելու համար, որ օր ծերության, երբ նա լինի թոշակի, իրեն գուցեև հիշեն, բայց դժվար` որպես պատգամավոր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր