Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին: Շարունակելով «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելու մասին Փաշինյանի ասածի և իրականության միջև կապ գտնելու թեման, Արտակ Զաքարյանը նշել է, որ Փաշինյանի ասածը մեկ բառով բնորոշում է սուտ, հետևապես պետք չէ փորձել իրականության հետ աղերսներ գտնել. «Բացի այդ, այս հարցն ի՞նչ կապ ուներ Սերժ Սարգսյանի ասածի հետ. նախագահը հարցնում է՝ ինչո՞ւ ճիշտ ժամանակին, ճիշտ կուտակումների դեպքում չի կիրառվել այս զինատեսակը, այնպես որ՝ Փաշինյանի երեկվա ասածը հերթական անգամ ուղղված էր Հայաստանի պետականության դեմ։ Այս կապիտուլյանտը դարձավ ռուսական ամենակարևոր զինատեսակներից մեկի քննադատը, չերաշխավորողը, վատ կարծիք տվողը»,- ասել է Զաքարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |