ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է». Տիգրան Աբրահամյան
09:50, 26.02.2021 | mamul.am
5114 | 1

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։

Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցո՞ւմ է, թե՞ ոչ։

Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող լուծել, բանակն իր դիրքորոշումն արտահայտել է, դա որպես փաստ ամրագրված է, իսկ առկա իրողություններից փախչել անհնար է։

Եթե նույնիսկ բոլոր զինվորականներին կալանավորեն էլ, ապա դրանից զինված ուժերի վերաբերմունքը չի փոխվելու, ըստ այդմ՝ մեր պետականության առանցքային հիմնասյունի անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր