ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ ուժերին պատկանող օբյեկտներին, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հաղորդում Է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դա պատասխան էր Իրաքում ամերիկյան և կոալիցիոն զորքերի վրա վերջերս կատարված հարձակումներին:
«Մենք վստահ ենք, որ թիրախները եղել են նույն շիա աշխարհազորայինները, որոնք հարվածներ էին հասցրել ամերիկացի զինծառայողների ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նա ասել է, որ չի կարող հավելյալ տեղեկություն հաղորդել, սակայն հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորականները «հստակ գիտեն, թե ուր են հարվածել»:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ հայտնել է, որ հարված հասցնելու հրամանը տվել է երկրի նախագահ Ջո Բայդենը: