ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Եթե սա քաղաքական դիվիդենտ հավաքելու պարզունակ հնարք չէ, ապա ի՞նչ է». Հակոբ Բադալյան
15:00, 26.02.2021 | mamul.am
4448 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ կարող է գերիների հարցը լուծել մի քանի օրում, եթե գա իշխանության, անձնական կապերի շնորհիվ: Ինչ կապերի մասին է խոսքը, չգիտեմ, բայց երբ հարցնում են՝ եթե կարող է, կլուծի՞, որ իշխանությունը դիմի, ըստ էության, պատասխանում է՝ մենք հիմա ուրիշ հարց ենք լուծում, հայրենիքի փրկության հարցը: Եթե սա պարզապես քաղաքական դիվիդենտ հավաքելու պարզունակ հնարք չէ, ապա ուրիշ ի՞նչ է՝ ուղեղիս մեջ չի տեղավորվում: Բայց կասկած չունեմ, որ դա ուղեղիս, ոչ թե միտքն արտահայտողի բարոյա-քաղաքական մասշտաբի փոքրությունից է:

Հ. Գ. Խնդրում եմ չթողնել որևէ վիրավորական մեկնաբանություն, իմ պատը մշտապես փորձում եմ զերծ պահել այդպիսի բովանդակությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր