ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Ուզում են ոչ թե կոստյումը փոխել, այլ՝ հագնել». Գ. Չուգասզյան
15:50, 26.02.2021 | mamul.am
3868 | 0

«Դիմում ենք էն ժողովրդին, որոնք չեն մասնակցում այս երկու հանրահավաքներին: Հասկանում ենք չէ՞, որ ժողովրդի մեծամասնությունը չի գալիս ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Կա երրորդ բևեռ՝ կայունության տանող բևեռ»,- հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը: «Մենք գալիս ենք որպես ուժ՝ ցույց տալու, որ քաղաքական այլընտրանք գոյություն ունի: Բացի օլիգարխիական այն կեղծ այլընտրանքից, որ մեզ ցույց տվեցին հները՝ ասելով, որ սա օլիգարխիա է: Ուզում եք իրե՞նք գան, բայց չէ՞ որ առաջանում է նոր օլիգարխիա, որն ուզում է ընդամենը կոստյումը հագնել, ոչ թե՝ փոխել»:

Արդեն հայտնել էինք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռը հանրահավաք է անցկացնում Մատենադարանի մոտ:

«Ուզում են ոչ թե կոստյումը փոխել, այլ՝ հագնել». Գ. Չուգասզյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր