Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անհեթեթ հերյուրանք է. ՏԿԵ նախարարությունը հերքում է տարածել
10:55, 01.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է նախօրեին Mediaport թելեգրամյան ալիքի կողմից հրապարակված այն լուրը, թե Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին:

«Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է, և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը:

Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին,այլև նրա ընտանիքի անդամներին:

Հորդորում ենք լրատվամիջոցներին հրապարակել սույն հերքումը և զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում»,- նշված է ՏԿԵ նախարարության հաղորդագրության մեջ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր