«Ես էսօր ձեզնից ներողություն խնդրեցի: Ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Նա կոչ արեց մարդկանց աջակցել իր հայտարարությանը, որ քաղաքական ուժերը համաձայնեն գնալ ընտրությունների ճանապարհով:
Հանրահավաքի վերջին հատվածում Փաշինյանն ասաց. «Կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցենք մենք և մեր երեխաները, կեցցե Արցախը, կեցցե հայությունը, մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, հայրերը, նրանց կանայք ու երեխաները: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և եթե կարող եք, ներեցեք մեզ և մեր բոլոր-բոլոր սխալները»,- ասաց Փաշինյանը: