Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն հեքիաթներում են լինում լավ ու վատ քաղաքական գործիչներ։ Իրականում նրանք վատն են, շատ վատն են կամ սարսափելի վատը։ Բայց դրանից բացարձակ հուզվել պետք չի։ Պետք է ընդամենն ընկալել և նրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք ձևավորել։ Պետք չի, օրինակ, այս կամ այն գործչին սիրել, կամ նրանից զզվել։ Սիրեք Ձեր երեխաներին ու կողակցին։ Սիրեք Ձեր ծնողներին, քույրերին ու եղբայրներին։ Քաղաքական գործիչն ո՞վ է, որ նրան սիրես։ Նրան պիտի օգտագործես: Ճիշտ այնպես, ինչպես նրանք են միշտ օգտագործում սովորական մարդկանց։ Օգտագործում են քո հույզերն ու երազանքները, քո զայրույթն ու հիասթափությունը: |