ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել շփումները
21:16, 08.04.2021 | mamul.am
5654 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն:

«Առարկայական քննարկում է եղել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցերի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքի շուրջ: Ընդ որում՝ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հայ - ռուսական բարձր մակարդակով բանակցությունների արդյունքները», - նշված է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են տարբեր ձևաչափերում ակտիվացնել շփումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր