ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գերիների, անհետ կորածների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը
22:20, 08.04.2021 | mamul.am
4506 | 0

Զոհված, գերի ընկած ու անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են պաշտպանության նախարարության շենքը: Նրանք պահանջում են իրենց երեխաներին: Այս մասին «Հրապարակ»-ին հաղորդել է ՊՆ աղբյուրը:

«Նրանք որոշել են մինչև լույս մնալ ՊՆ շենքի մոտ և որոշել են թույլ չտալ, որ շենքից որևէ մեկը դուրս գա և հեռանա։ Նրանք շատ չեն՝ մոտ 30-40 հոգի են։ Եվ դեմ են իրենց ակցիան լուսաբանելուն։ Իշխանությունների ներնշնչանքը, թե՝ լուսաբանումը վնասում է իրենց զավակներին հետ բերելուն, ազդեցություն է ունեցել։ Նրանք սպառնում են լրագրողների հեռախոսները ջարդել, եթե տեղում տեսանկարահանումներ կանեն»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր