ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Իսրայելը պայթյուն է կազմակերպել Իրանի միջուկային օբյեկտում. #NYT
10:09, 12.04.2021 | mamul.am
4614 | 0

Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին:

Ավելի վաղ իսրայելական KAN հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով հետախուզության աղբյուրներին, հայտնել էր, որ Նաթանզում տեղի ունեցած միջադեպի հետևում Իսրայելն է կանգնած: Միջուկային օբյեկտի վրա կիբեր-գրոհին, ինչպես պնդում են, մասնակից է «Մոսադը»։
NYT-ի տվյալներով՝ Նաթանզի օբյեկտում էլեկտրամատակարարման անջատումը տեղի է ունեցել «ծրագրված պայթյունի» հետևանքով: Ամերիկյան և իսրայելական հետախուզությունների ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ դրանում Իսրայելն է դեր խաղացել:
Հետախուզության մեջ NYT-ի աղբյուրները հայտնել են, որ «հզոր պայթյունը հանգեցրել է լավ պաշտպանված ներքին էներգահամակարգի ոչնչացմանը»։
Թերթի զրուցակիցներն անանունության պայմանով հայտարարել են, որ պայթյունը լուրջ հարված է հասցրել ուրանը հարստացնելու Իրանի հնարավորություններին: Նաթանզում օբյեկտի բնականոն աշխատանքը կարող է վերականգնվել առնվազն 9 ամսից, գրում է New York Times-ը:
Կիրակի առավոտյան Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր, որ վթար է տեղի ունեցել ուրանի հարստացման գործարանում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում, ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում չկա, դեպքի պատճառները պարզվում են: Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին էլ ասել էր, որ միջադեպը «միջուկային ահաբեկչության» դրսևորում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր