Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 523.10, EUR 631.17, RUB 7.03, GBP 733.65
+14 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ». Սուրեն Սարգսյան
12:32, 14.04.2021

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջներն աներևակայելի շատ են:

1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է, համանախագահներն էլ դա չեն ուզում:

2. Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:

3. Ֆիքսում ենք անհամեմատ ավելի վատ ստարտային պայմաններ, քան ունեինք:

4. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ուղիղ մեջբերման բացակայությունը:

5. Ֆիքսում ենք, որ այս բանակցություններն այս իշխանությունները նույնպես տապալելու են (ինչպես և ամեն ինչ վերջին 3 տարիներին) և մտածում ենք մեր ապագա անելիքների մասին:

6. Եվ ամենակարևորը՝ «համանախագահներն ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», այսինքն՝ Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր