ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Առաջին նախագահը մեր հանդիպմանն ասել է՝ հողերն արդեն պիտի տաս»․ Նիկոլ Փաշինյան
15:16, 14.04.2021 | mamul.am
4091 | 2

Այսօր ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պիտի գաղտնիք բացի իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից։

«Դուք գիտեք, որ ես 2018 թվականի ամռանը ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպում եմ ունեցել։ Ես կարող եմ գաղտնիք բացել և ասել, թե ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ՝ «Հողերն արդեն պիտի տաս»,- նշելով, որ մեջբերում է Տեր-Պետրոսյանի խոսքերը, ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր