ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փաշինյանը հայտնեց՝ երբ է հրաժարական տալու
18:24, 14.04.2021 | mamul.am
8830 | 0

«Ես հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ պատշաճ ընթացակարգերն անցնելուց հետո հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ: Ես «Իմ քայլի» կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի: «Իմ քայլ»-ն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես «Իմ քայլ»-ի պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի: Կրկին վարչապետ չի ընտրվի, և Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ այս տարվա հունիսի 20-ին»,- ներկայացրեց ընթացակարգը Փաշինյանը:

Նա քաղաքական ինքնասպանություն որակեց ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից շեղվելու փորձը, ապա նշեց, թե այդ դեպքում ինչ տեղի կունենա․ ««Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր