ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Քաղաքացին բուժումը չի շարունակել, մեկնել է ռազմաճակատ, հիմա աջակցությունից չի օգտվում»․ Գրիգորյանը՝ փոխվարչապետին
11:28, 15.04.2021 | mamul.am
1823 | 0

Այսօր՝ ԱԺ նիստում, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

«Երբ որ խորամուխ ենք լինում վիրավորված մեր քաղաքացիների աջակցության ծրագրերում, բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Քաղաքացին վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է։ Հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը, մեկնել է ռազմաճակատ։ Հիմա այնպես է ստացվում, որ, ըստ չափանիշի, երեք և ավելի օր ստացիոնար բուժում ստացածներն օգտվում են աջակցությունից, իսկ նրանք, ովքեր անգամ իրենց բուժումը մինչև վերջ չեն իրականացրել, դուրս են մնացել հինգ հարյուր հազար դրամ հատկացնող աջակցության ծրագրերից։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ այդկերպ հայրենասիրությունը ստորադասվում է։

Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նմանատիպ դեպքերի մասին հարկավոր է տեղեկացնել, և դրանք առանձին կքննարկվեն, քանի որ բոլորին չեն կարող ընդգրկել շահառուների ցուցակում։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մենք երեք օրվա փոխարեն դնենք մեկ օր կամ ընդհանրապես ստացիոնար բուժում ստացած լինելու մասին պահանջ չդնենք, ինչ կկատարվի․ կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ի վիճակի չենք լինի ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ կազմակերպչական՝ իրականացնել ծրագիրը»,- նկատեց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր