ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ի պատասխան ամերիկյան պետական հաստատությունների վրա կիբեր-հարձակումների, որոնցում Վաշինգթոնը մեղադրում է Մոսկվային: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իր վարչակազմը կարող էր ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ, սակայն առայժմ որոշել է օգտագործել ավելի մեղմ տարբերակ: |