ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այնքան է վեհությունդ և մեծությունդ բարձր, որ չես ուզում մեզ էստեղ նկատել». Պապիկյանը՝ Մարուքյանին
13:44, 16.04.2021 | mamul.am
3836 | 0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե ինքն ու փոխվարչապետը վերջին պահին են եկել խորհրդարան՝ ելույթ ունենալու համար:

«Անձնավորություն, որն իմ երկօրյա խորհրդարանում գտնվելու ժամանակ միայն մի քանի վայրկյան եկել և նստել է «թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին» և փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում ա՝ ՏԿԵ նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են: Հարգելի՛ս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ և մեծությունդ բարձր, որ չես ուզում մեզ էստեղ նկատել, ուրեմն պիտի նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել ենք մեր պարտավորությունները»,- հայտարարեց Պապիկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր