ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սպասենք հաջորդ շաբաթ Պուտինի ուղերձին». Հակոբ Բադալյան
16:32, 16.04.2021 | mamul.am
4096 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ռուսաստանը հույս ունի հետևողական աշխատանքով համոզել թուրք գործընկերներին, որ նրանց քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէ»: Սա Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունն է: Հաշվի առնելով, պատմության և ներկայի փորձը, որ այդպիսի դեպքերում սովորաբար ռուսներն են համոզվում, ոչ թե թուրքերը, ընդ որում, հաճախ մեր հաշվին, համենայն դեպս պետք է լինել աչալուրջ:

Նայելով իրավիճակին մեկ այլ տեսանկյունից՝ ամերիկա-ռուսական հարաբերության, կարող ենք դիտարկել հնարավորություն, որ Բայդենին հաջողվել է «համոզել» Պուտինին, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ: Եթե ռուսները խոհեմաբար ճիշտ են գնահատել իրավիճակն ու հասկացել են, որ Ուկրաինայի հարցում ավելի լավ է պայմանավորվել ամերիկացիների, քան թուրքերի հետ, ապա դա կլինի մեզ համար լավ հանգուցալուծում:

Էս դեպքում Պեսկովի հայտարարությունը գուցե կարող ենք դիտարկել դիվանագիտորեն նուրբ, բայց ինքնավստահ դիրքի՝ ամերիկացիների հետ գործընթացի հիմքի վրա:

Դրա նշաններ կան, Բայդենը մի կողմից կարկանդակ-մտրակ տարբերակով սեղմեց Պուտինին, մյուս կողմից տվեց դեմք պահելու հնարավորություն: Սպասենք հաջորդ շաբաթ Պուտինի ուղերձին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր