Նիգերիայի հյուսիսում մրգային հյութի թունավորումից 10 մարդ է մահացել, 400-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է Punch թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի հյուսիսային Կանո նահանգի իշխանություններին:
Նշվում է, որ անցած ամիս իշխանությունները հայտնել էին 3 հոգու՝ թունավորումից մահվան և ևս 183-ի հոսպիտալացման մասին:
Ինչպես հայտարարել է Կանո նահանգի առողջապահության հարցերով հանձնակատար Ամինու Ցանյավան, նահանգի առողջապահության նախարարությունն ավելի վաղ արդեն հայտարարել էր «տարօրինակ հիվանդության բռնկման մասին, որը կապված է անորակ ըմպելիքի օգտագործման հետ»:
Նրա խոսքով՝ կեղծ ըմպելիքը վնասում է երիկամներն ու կենսականորեն կարևոր այլ օրգանները:
Նահանգի իշխանությունները նիգերիացիներին կոչ են արել զգուշությամբ վերաբերվել սպառվող ըմպելիքներին:
Հանձնակատարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանության խորհուրդը հետաքննում է այդ միջադեպը։