ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դու իրավիճակին չե՛ս տիրապետում». Երվանդ Վարոսյան
20:06, 21.04.2021 | mamul.am
2580 | 0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակամայից հիշեցի 2018 թվականի ապրիլի 22-ին նիկոլի ասած խոսքերը՝ «Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին»։
Այո՛, այսօր այդ աթոռին սոսնձված անձ, դու չե՛ս տիրապետում իրավիճակին, դու տիրապետում ես մի քանի ստրուկի (Ս. Սարգսյանը քեզնից շատ ուներ դրանցից): Դու չես էլ հասկանում, թե ինչ է կատարվում։
Քեզ թվում է, որ եթե մի քանի հարյուր մարդ տանես բաժիններ, ծեծես կամ կոխես բանտերը, ինչ-որ բան փախվելո՞ւ է։ Բացարձակ։ Դու ավարտված ես, մնացածը ժամանակի հարց է, իսկ ժամանակը քո օգտին չի աշխատում։ Ինչքան երկարում է, այնքան դաժան է լինելու։ Դու իրավիճակին չե՛ս տիրապետում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր