ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
11:40, 04.05.2021 | mamul.am
3251 | 0

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով 20 մարդ է զոհվել, 49 մարդ հոսպիտալացվել, հաղորդում է Milenio հեռուստաալիքը: Մետրոկամուրջը, գնացքի հետ միասին, ընկել է Մեքսիկայի մայրաքաղաքի հարավ-արևելքում:

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, մոտ 70-ը տուժել են:

Նշվում է, որ զոհերի թվում անչափահասներ կան։ Մեխիկոյի քաղաքապետը հայտնել է, որ փլուզման հետևանքով 7-ի վիճակը ծանր է:

Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր