ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դո՛ւք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը». Փաշինյան
18:20, 05.05.2021 | mamul.am
4743 | 0

«Ես կոչ եմ անում, ասում եմ՝ դե եկեք խոսանք: Լա՛վ, մի ամիս, երկու ամիս գոռացիք՝ հողատու, դավաճան: Դե եկեք փաստերով նայենք, թե ով ա դավաճանը...: Դո՛ւք եք դավաճանը, հողատուն, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ, էլ ո՞վ կա»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մեղադրելով, Հայաստանի նախկին ղեկավարներին, հայտարարեց, թե վերջինները պատասխատավություն են կրելու. «Դո՛ւք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը: Եվ ձեր Բադեն-Բադենների համար դուք ծախել եք Հայաստանը, ծախել եք Ղարաբաղը, և դուք դրա համար կրելու եք պատասխանատվություն»,- հայտարարեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր