Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորություններն ընդլայնելու համար։ Մայիսի 6-ին Teach For Armenia-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծմանը։ «Իմ հերթն է առաջնորդելու, ոգեշնչելու, վերակառուցելու: Իմ հերթն է լիահույս լինելու: Քո հերթն է աջակցելու Հայաստանի և Արցախի աշակերտներին»,- նշում են տեսահոլովակի մասնակիցները: |