ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Ըստ ստացված տվյալների՝ Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի ակտ են իրականացրել հայկական գերեզմանատան տարածքում. վնասվել է մոտ 50 գերեզմանաքար։ Մենք դատապարտում ենք տեղի ունեցածը. ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների դեմ: Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմիններն ամենակարճ ժամկետում կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։ |