ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում ԱԺ-ին՝ մոռացե՛ք էդ մեկ մարդուն, հեռացրե՛ք նրան»․ Եղիշե Պետրոսյան
20:48, 07.05.2021 | mamul.am
4431 | 0

«Մեր իշխանությունը գտնվում է Ազգային ժողովի ձեռքում։ Այսօր մեր երեսփոխաններն են որոշում երկրի ընթացքը, ձևավորում կառավարություն, ընտրում նախագահ, փոխում օրենքներ․ բայց ձեզ չի՞ թվում՝ մեր ԱԺ-ն ինքն է խամաճիկ մի մարդու ձեռքին»,- «Ազատության» հրապարակում ԱԺԲ հանրահավաքի ժամանակ դիմելով քաղաքացիներին, ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը։

Նա կոչով դիմեց Ազգային ժողովի պատգամավորներին․ «Կոչ եմ անում՝ մոռացե՛ք էդ մեկ մարդուն, հեռացրե՛ք նրան, որ ժողովուրդն անդորր ձեռք բերի։ Ձևավորե՛ք ժամանակավոր կառավարություն, ընդունե՛ք համապատասխան օրենքներ, հիմք դրե՛ք ապագայում արդար, ազատ ընտրությունների»,- նշեց Ե․ Պետրոսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր