ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Քաղաքացին ցած է նետվել Հաղթանակի կամրջից
11:36, 10.05.2021
2911 | 0

Մայիսի 10-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ աղբյուրի՝ Կենտրոնի ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք դեպքի փաստով իրենք են զբաղվելու, թե՞ ոստիկանության Մալաթիայի բաժինը, քանի որ դին հայտնաբերվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր