ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը ՀՀ պետական սահմանն անցում ա Լավրովի հետ ջերմ պաչ-պռոշտուց հետո»․ Արման Յարալյան
11:32, 13.05.2021 | mamul.am
3199 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը արդեն գիտենք, որ ինքնագլուխ նման տխմարություններ չի անում, ՀՀ պետական սահմանն անցում ա Լավրովի հետ ջերմ պաչ-պռոշտուց հետո։
Գործ ունենք պրովոկացիայի հետ, ՀՀ-ին դնել անելաների իրավիճակում, որ ստիպված անի էն, ինչ իրենց է ձեռնտու։
Էլի մենք չունենք բավարար գիտելիք ու կառույցներ, հասկանալու՝ սրանց ստեղ բզբզալն ինչ կապ ունի, խոսքի, Իսրաել-Պաղեստին հարաբերությունների հետ։
Մի բան հստակ ա, որ մեզ հետ արդեն լրիվ որպես միս են վարվում, բացահայտ ցինիկավարի, որովհետև գիտեն, որ չկա դիմադրություն, էս անողնաշարներին՝ իբրև ընդիմություն, դեմ ա տրված նենց միավոր, որը հանրային համախմբման տեղ չի թողում։
Կամ էլ էնքան անելանելի վիճակ են ստեղծելու, որ մարդիկ ինքնակամ գնան էդ հրեշին աջակցելու։
Ինչ պլաններ կան Սյունիքի հետ կապված՝ պարզ չի, բայց ընդհանուր շարժերը հիշեցնում են սառը պատերազմի ավարտը, երբ փոխվում էր աշխարհը, բայց լիքը միավորներ կախված էին մնում հին կարգի տրամաբանությունից։
Տարածքային ամբողջականության թեզն իրան սպառել ա, երբ համընդհանուր քաոս ա լինում՝ էդ դրույթը դառնում ա ոչինչ։
Հույսը դնել, որ դրսից գալու են պահեն մեր ամբողջականությունը՝ մեծ բլեֆ ա, մեզ էլ զինաթափել են թևաթափության աստիճան։
Մեր ապատիան ու ստրեսը հիմնականում կապված ա էս անուղեղների կուտոկի հետ, հենց սրանց վրա են ստավկեքն անում հետներս ցինիկավարի վարվելիս։
Ինչ են ստիպում անել էս քայլով՝ պարզ չի, բայց ինչ էլ անելու լինենք էս պահին՝ բխելու ա միայն էդ երկուսի շահերից։
Բա ելքը ո՞րն ա։
Չգիտեմ, ես ամենագետ չեմ, ես ոչ էլ քաղաքագետ եմ, լուռ սպասում եմ խոսան՝ չկա, դրա համար էլ բեսեդկի մակարդակով խելք խելքի ենք տալիս ու լավագույն բանը, որ կարում ենք անենք՝ իրականության մեր ընկալման ֆիքսումն ա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր