ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ասե՛ք ճշմարտությունն ազգին, մի՛ թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ»․ Ն․ Հոխիկյան
18:30, 13.05.2021 | mamul.am
8797 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշմարտությունն ասեք ազգին...
Կրկին ու կրկին դիմում եմ կառավարությանը՝ մի թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ։ Ասե՛ք սահմանային իրականության մասին, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և ավելի հանգիստ։
Կառավարությունը, ի վերջո, պետք է հասկանա, որ որքան տեղեկացված է հանրությունը, այնքան պաշտպանված է ֆիզիկական ու հոգեկան ահաբեկումներից։
Դուք լռեցնում եք մեզ՝ մեղադրելով խուճապ տարածելու մեջ, մինչդեռ ինքներդ ստում եք անվերջ, հետո խճճվում եք ձեր ստերի մեջ ու մոլորեցնում ու ահաբեկում ազգին։
Կրկնում եմ՝ ասեք ճշմարտությունը շփման գծի մասին։ Ես առայժմ լռում եմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր