ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ կքաշվի». Էդմոն Մարուքյան
14:40, 14.05.2021
2283 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Սյունիքի մարզում զարգացումները կանխելու համար պետք է քայլեր ձեռնարկվեին: «Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները: Սակայն այս պահին ընթացող բանակցություները և եղած միջոցները, որ կիրառվում են, կարծում եմ, ճիշտ են, որովհետև պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ կքաշվի: Նաև կարծում եմ՝ ճիշտ քայլ էր ՀԱՊԿ-ին դիմելը»,- ասել է Մարուքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր