ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հենց գերիների թեման բարձրանում ա՝ ռուսների գրպանն են գցում». Ռոբերտ Քոչարյան
13:15, 10.06.2021 | mamul.am
3730 | 0

«Գերիների հարցն ամենից զգայուն հարցերից մեկն է. հանդիպել եմ գերիների ծնողների հետ Գյումրիում: Մեր հանրությունը մինչև օրս չգիտի՝ քանի՞ գերի, անհետ կորած ունի»,- Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Միջազգային կառույցների կողմից ճնշումը պետք է մեծացնել Ադրբեջանի վրա: Պետք է հետևողական աշխատել, պատվիրակություններ ձևավորել, ուղարկել միջազգային կառույցներ: Ի՞նչ են արել ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ: Հենց գերիների թեման բարձրանում ա՝ ռուսների գրպանն են գցում, ու գերիների հարցով զբաղվողը դարձել ա գեներալ Մուրադովը, ոնց որ մենք կապ չունենք էլի դրա հետ: Սա է իրենց վերաբերմունքը»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր