ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՔՊ-ի պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների վրա․ ահազանգ
21:30, 10.06.2021 | mamul.am
2791 | 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա: Այս մասին ահազանգում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային.

ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։

Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում»,- ասված է հաղորդագրությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր